211652_close_icon
views-count1365 դիտում article-date 20:10 27-11-2020

Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Պ. – ի անվամբ քաղաքացի Ա. Կ. – ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքնում հայտնաբերել են բամբակյա սկավառակներում քողարկված «B8» գրառմամբ, 0.77 գր ընդհանուր քաշով, հոգեմետ դեղամիջոց հանդիսացող սուբուտեքսի 2 դեղահաբ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.11 գր քաշով զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հավելենք, որ նախկինում՝ սույն թվականի մայիսին և սեպտեմբերին, վերոնշյալ դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոցում թմրամիջոցներ փոխանցելու ևս 2 փորձ էր արվել, որոնք, սակայն, կանխվել էին քրեակատարողական ծառայողների զգոնության շնորհիվ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր