211652_close_icon
views-count995 դիտում article-date 11:53 27-11-2020

Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ այս պահի դրությամբ 95-97 տոկոսով վերականգնվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը: Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը: ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները վերականգնողական աշխատանքների իրականացման վայրերում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ, այդ թվում՝ երկու դպրոցում, որտեղ առաջիկայում վերսկսվելու է ուսումնական գործընթացը:

Նմանատիպ նյութեր