Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձեւ ընդունեց, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Քվեարկությանը նախորդող բանավեճի ընթացքում արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրեց Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում, ասվում է հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: