ՌԴ ՊՆ-ն Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնման մասին տեսանյութ է հրապարակել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Քարվաճառի շրջանից: Ֆիքսված կադրերում երևում է խաղաղապահների աշխատանքը, նրանց կողմից անվտանգության ապահովումը Քարվաճառի շրջանն Ադրբեջանին փոխանցելու գործընթացում:
Նոյեմբերի 25-ին ժամը 00:00-ից, համաձայն Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի Վարչապետի եռակողմ հայտարարության, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, սկսվեց Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանի փոխանցումը ադրբեջանական կողմին: Տեղեկացնում է ՌԴ ՊՆ [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12326675@egNews]կայքը[/url]։