Արդեն նախկին նախարարի լիազորություններն ավարտելու կապակցությամբ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել
ՀՀ կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանն [url=https://web.facebook.com/Արմեն-Աշոտյան-Armen-Ashotyan-219704501451853/]իր ֆեյսբուքյան էջում[/url] գրառում է կատարել նախարարի լիազորություններն ավարտելու կապակցությամբ: ««Ավարտելով Հայաստանի կրթության և գիտության նախարարի իմ լիազորությունները՝ շնորհակալությունս եմ հայտնում՝
– Երկրի Նախագահին՝ վստահության, այս տարիների ընթացքում ոլորտին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:
– Կառավարության ղեկավարին՝ համատեղ գործունեության և թիմային աշխատանքի համար:
– Կառավարության բոլոր անդամներին՝ գործընկերության և ընկերության համար;
– ՀՀ ԿԳՆ աշխատակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի և գիտելիքի միջոցով Հայրենիքը շենացնելու հավատի համար:
– Բոլոր ուսուցիչներին, դասախոսներին և գիտնականներին՝ իրենց աշխատանքային նվիրվածության և առաքելության համար:
– Մեր աշակերտներին և ուսանողներին՝ իրենց պայծառության և մեր երկրում իրենց ապագան սեփական խելքով կառուցելու պատրաստակամության համար:
– Լրատվական միջոցներին՝ լուսաբանման, քննադատության և դրվատանքի համար:
– Մայր Աթոռին, մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ համագործակցության և հետևողական սատարման համար:
– Մեր քաղաքացիներին՝ մեր երեխաներին լավ կրթություն և դաստիարակություն տալու մեր համատեղ ջանքերի համար:
Հետագա հաջողություններ եմ մաղթում նորանշանակ նախարարին, նախարարության կոլեկտիվին և ամբողջ ոլորտին իրենց դժվար, բայց շնորհակալ ու կարևոր գործում»,- գրել է Արմեն Աշոտյանը:
ՀՀ Նախագահի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԿԳ նախարար է նշանակվել դաշնակցական Լևոն Մկրտչյանը: