211652_close_icon
views-count1622 դիտում article-date 23:16 25-11-2020

Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերին Պտղնի գյուղում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նոյեմբերի 24-ին ստուգել են Դիլիջանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտ։ Մեքենան, վարորդով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Պարզվել է, որ զինամթերքը ձեռք է բերել օրեր առաջ մարտական գործողությունների ընթացքում։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր