211652_close_icon
views-count2478 դիտում article-date 16:32 25-11-2020

Մեծ է Աստվածատուր Պետրոսյանի դերակատարումը թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ բանակաշինության և թե՛ փրկարար ծառայության ոլորտում

Վազգեն Մանուկյանը ցավակցական խոսք է ուղղել Աստվածատուր Պետրոսյանի մահվան կապակցությամբ․ Կյանքից հեռացավ Արցախյան ազատամարտի կարկառուն դեմքերից մեկը՝ Շարժման ակունքներում կանգնած, հայրենիքի ու ռազմական գործի նվիրյալ Աստվածատուր Պետրոսյանը: Պատերազմի ժամանակ, որպես պաշտպանության նախարար, նրա հետ աշխատել եմ անմիջականորեն և արձանագրել նրա մասնագիտական ու մարդկային բարձր որակները: Մեծ է նրա դերակատարումը թե՛ Արցախյան պատերազմի, թե՛ բանակաշինության և թե՛ հետագայում արդեն փրկարար ծառայության ոլորտում: Խորապես ցավակցում եմ Աստվածատուր Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: [b]Վազգեն Մանուկյան[/b]

Նմանատիպ նյութեր