3838 դիտում
22:46 24-11-2020
«Գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան… Ի՞նչ են անում այդ ընթացքում հողատուները. պատգամավորական մանդատից են զրկում Գ. Ծառուկյանին». Երվանդ Վարոսյան
Իրավաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայկական գյուղերի բնակիչները թուրքի զորքի հետ ինքնուրույն բանակցում, քննարկում են, թե ինչ կարելի է հետները վերցնել գաղթական դառնալուց առաջ, գերության մեջ գտնվող մեր երեխեքով զբաղվող չկա, զոհված հազարավոր տղերքի դիակներ չկան, հայկական բանակը հեռանում ու պայթեցնում է սեփական զորամասերը, արտասահմանի հայերն ամաչում են փողոց դուրս գալ, տնտեսությունը կործանված է, Հայաստանի կեսը պատրաստվում է արտագաղթել, այս շղթան, ցավոք կարելի է էջերով շարունակել…
Ի՞նչ են անում այդ ընթացքում հողատուները։ Պատգամավորական մանդատից են զրկում Գագիկ Ծառուկյանին և ապօրինի խուզարկում են ընդդիմախոսների բնակարանները։
Սա է երկու տարում երկիր կործանած ոչնչությունների պատկերը։
Չէ, կներեք` սֆաթը»:
Նմանատիպ նյութեր
2559 դիտում
18:02 17-10-2021
Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան. Երվանդ Վարոսյան
Այս բաժնից
328 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
457 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
877 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը