211652_close_icon
views-count2319 դիտում article-date 13:13 24-11-2020

ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը Պետրոս Մեծի ծոցում խախտել է ՌԴ ջրային սահմանը

Ռուսական խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» նավը զգուշացրել է ամերիկյան USS John S. McCain հրթիռային էսկադրային ականակիրի կողմից Պետրոս Մեծի ծոցում ռուսական պետական սահմանը խախտելու մասին: Այս մասին գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/11/24/esminec-vms-ssha-narushil-territorialnye-vody-rossii-v-zalive-petra-velikogo?fbclid=IwAR3VnZh4NIFdKu-aNiRP8tVHy_lLlFrHLtqcqq9c9AKT8irncZtQq3QJsk4]eadaily.com[/url] կայքը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ ականակիրը, որը մի քանի օր է, ինչ գտնվում էր Ճապոնական ծովում, ժամը 06:17-ին (Երևանի ժամանակով 07:17) խախտել է ռուսական սահմանը` 2 կմ խորանալով ռուսական ջրերում: «Խաղաղ օվկիանոսի նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» խոշոր նավը, որն անմիջական հետևում էր ամերիկյան ականակրին, միջազգային կապի ալիքում օտարերկրյա նավին նախազգուշացրել է նման գործողությունների անթույլատրելիության և տարածքային ջրերից ներխուժածին հարկադրաբար դուրս հանելու գործողության դիմելու հնարավորության մասին»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Նմանատիպ նյութեր