211652_close_icon
views-count10910 դիտում article-date 23:53 23-11-2020

Անհայտ կորած զինծառայողի ծնողը շատ գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից. «Ասել են՝ աշխատում ենք». Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/11/23/1154203/?fbclid=IwAR1QYkrYdoFJwYwwxth5yePGTCTCJWFzcnRE6OvTEsFdorss11Fuey2FwDw]Aravot.am[/url]-ը գրում է. Անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քիչ առաջ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը փոխանցեց, թե ինչ են խոսել. «Մեզ տեղեկացեց, որ պետք է գնա հենց մեր երեխաների գործերով՝ գերեվարված, անհետ կորած: Ասում է, որ կոնկրետ մինչեւ ամսի վերջը յուրաքանչյուր հատվածը մինչեւ տալը աշխատում են: Մինչեւ ամսի 1-ը ժամանակ ունենք, բայց այնպես է, որ աշխատում են»: Թե ովքե՞ր են աշխատում՝ ՌԴ-ի, Արցախի պաշտոնյաները, անուններ չեն ասել. «Կոնկրետ պատասխանատու անձինք: Ասել են՝ աշխատում ենք»: Հարցին՝ գո՞հ եք հանդիպման արդյունքներից՝ նա պատասխանեց. «Շատ: Այս պահի դրությամբ՝ հա»:

Նմանատիպ նյութեր