211652_close_icon
views-count3961 դիտում article-date 13:33 23-11-2020

Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղարից. Mediaport

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից: «Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ Մնացակայանը 2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել (նստավայրը՝ Նյու Յորք): Ուշագրավ է, որ խայտառակ պարտության պատասխանատուներն անգամ այս իրավիճակում շարունակում են հոգ տանել բացառապես իրենց ընտանիքների բարեկեցության և անվտանգության մասին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր