211652_close_icon
views-count2283 դիտում article-date 13:13 29-09-2018

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ և Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Միշել Կոնինքսի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերն ու դրանց առավել ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, անդրադարձան այս առումով Հայաստանի իրականացրած նեդրմանը: Մտքեր փոխանակվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձևի, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղերի շրջանակներում ընթացող համագործակցության շուրջ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հետևողականորեն համագործակցել միջազգային գործընկրեների հետ ահաբեկչության, արմատականության, ատելություն սերմանման և այլատյացության դեմ պայքարում` միաժամանակ, խթանելով հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության գաղափարները։

Նմանատիպ նյութեր