1350 դիտում
12:56 23-11-2020
Պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը. Արցախի նախագահն Ասկերանում ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների եւ վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:
Երկրի ղեկավարն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքներին՝ շեշտելով, որ օր առաջ պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը:
Այս համատեքստում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հրթիռակոծության հետեւանքով ավերածությունների ենթարկված բնակարանների վերանորոգման նպատակով քաղաքաշինության նախարարությունն օպերատիվ միջոցներ կձեռնարկի:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով եւ մինչեւ հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթեւան մնացած քաղաքացիներին:
Նա վարչակազմի ղեկավարին տեղում հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, ով կզբաղվի շրջանի՝ անօթեւան մնացած եւ ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարեսկզբից դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսմանը, ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու նպատակով բնակչությանը սոցիալական երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաեւ աշնանացանի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
1070 դիտում
12:54 19-11-2022
Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
2189 դիտում
18:05 23-11-2019
Բակո Սահակյանը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
895 դիտում
14:57 24-11-2024
Իրանը նոյեմբերի 29-ին բանակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հետ
910 դիտում
14:36 24-11-2024
Վրաստանում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Չեխիայի դեսպանատան պաստառներին
1039 դիտում
14:13 24-11-2024
Բաքուն կոշտ է արձագանքել Գերմանիայի արտգործնախարարի քննադատություններին