211652_close_icon
views-count3535 դիտում article-date 23:19 22-11-2020

Արցախում վիրավորված զինծառայողները և կամավորականները հաշմանդամության կարգ ստանալու համար պետք է մոտենան ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է. «Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։ Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր