211652_close_icon
views-count118225 դիտում article-date 17:58 22-11-2020

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին. Ֆեյսբուքով սպառնում են իրեն և իր եղբորը

[url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը և հայտնել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվերհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր և իր եղբոր, վարչապետի օգնական Նաիրի Սագսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետ Վ. Ղազարյանը դիմումի ընթացքը լուծելու համար հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանին: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր