211652_close_icon
views-count1278 դիտում article-date 18:50 22-11-2020

Անդրանիկ Թևանյան. Հաղթանակի և պարտության բանաձևերը

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հաղթանակի և պարտության բանաձևերը ———————— Արցախյան 1–ին պատերազմում մենք հաղթեցինք, քանզի ցաքուցրիվ ջոկատներից կանոնավոր բանակ սարքեցինք։ Եվ դա արվեց պատերազմի եռուն շրջանում՝ արկերի ու փամփուշտների տակ։ Արցախյան 2–րդ պատերազմում մենք պարտվեցինք, քանզի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»–ների։ Եվ դա արվեց պատերազմի 3–րդ օրվանից սկսած՝ ԱԹՍ–ների ու հրթիռների ներքո։ Արվեց հետևողականորեն։ Թե ինչու արվեց՝ կպարզի «Սեպտեմբերի 27»–ի դեպքերն ուսումնասիրող համազգային հանձնաժողովն ու փաստահավաք խումբը։ Ի դեպ, մեր երկրի գլխին տարբեր ամիսների «27»–եր բերած պատվիրատուն նույնն է՝ թուրքական պետությունը։ Պարզապես թուրքի գործիքներն են տարբեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր