9599 դիտում
18:19 22-11-2020
Մենք դա երեքով ենք ստեղծել. Պուտինը հայտնել է՝ ինչպես է կազմվել ԼՂ հարցով համատեղ հայտարարության տեքստը. Tert.am
Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ին կազմված համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/22/putin/3449635]Tert.am[/url]-ը:
«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա երեքով են ստեղծել՝ ես, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ «այլապես հնարավոր չէր»:
ՌԴ նախագահի խոսքով՝ ըստ էության դրանք պայմանավորվածություններ են եղել երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ «Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և այդ փաստաթղթով ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունը»: «Ինչը և մենք անում ենք: Այդ իսկ պատճառով կազմված հայտարարության հեղինակները երեք կողմերն են»,- շեշտել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1729 դիտում
14:52 27-12-2022
Հաջողվել է խոսել երեքով. Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին
4645 դիտում
10:31 21-05-2016
Կորել է ՌԴ և ՀՀ համատեղ հայտարարության տեքստը. «Հայկական ժամանակ»
1683 դիտում
12:46 10-12-2014
Մայրաքաղաքի վերգետնյա անցումների թիվն ավելացավ ևս երեքով
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը