Էջմիածնում կատարվեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հիշատակի արարողություն, որին մասնակցում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Արմեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք։