Ստեփանակերտում մատակարարումների խափանումներ չկան. ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում Հումանիտար արձագանման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ խաղաղ կյանքը վերականգնվում է` մթերքների մատակարարման խափանումներ չկան, հացի արտադրության ձեռնարկություններն ամբողջական հզորությամբ վերականգնել են աշխատանքները, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12325669@egNews]ՌԴ ՊՆ[/url] կայքէջը:
Հաղորդվում է, որ Ստեփանակերտից հաց է մատակարարվում հարակից բնակավայրեր:
Բացի այդ, քաղաքում շարունակվում են էլեկտրա/գազամատակարարման վերականգնման աշխատանքները բնակելի տներում և հասարակական նշանակության կառույցներում, վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքն ու կապը հեռու բնակավայրերի հետ, վերաբացվում են խանութները: