17448 դիտում
00:44 20-11-2020
Մովսես Հակոբյանի արտահայտած մտքերի մեջ կան ծանր հանցագործության, պետական դավաճանության տարրեր. Վանեցյան
Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները պետք է լուրջ քննության առարկա դառնան:
Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, 5-րդ ալիք ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Իմ խորին համոզմամբ, Մովսես Հակոբյանի արտահայտած մտքերի մեջ կան հստակ հանցագործության տարրեր, ծանր հանցագործության, պետական դավաճանության անգամ:
Եւ ես հուսով եմ, որ մեր իրավապահ համակարգը քննությունը կտանի ոչ թե սուտ մատնության, կամ ինչ-որ գաղտնիք բացահայտելու համար պատասխանատվության ենթարկելու, այլ քննություն կտանի Մովսես Հակոբյանի հայտնած տվյալները օբյեկտիվ ստուգելու, գնահատական տալու եւ մեղավորներին պատժելու:
Եթե դա նրանք այսօր չանեն, նրանք դառնալու են Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրի իրականացման մասնակիցներ»,-ասաց նա:
Վանեցյանի խոսքով` եթե ստացվող տվյալների համակցությունը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվեն հանցագործության տարրեր, հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունը, քնրական մարմիները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ եւ պատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին: