1417 դիտում
20:14 19-11-2020
Կառավարությունում քննարկվել են ՀՀ-ում Արցախից տեղահանվածների և արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Նիստի սկզբում փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային խմբի գործունեությունը:
Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները:
Քննարկման հիմնական թեման ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, ինչպես նաև արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն էին:
Նմանատիպ նյութեր
7521 դիտում
20:15 25-06-2018
ՊԵԿ-ում քննարկվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման հարցերը
Այս բաժնից
1057 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1105 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
823 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան