Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի կազմը Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում
Ազգերի լիգայի մրցաշարի վերջին՝ վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը Կիպրոսում հանդիպում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Մեր հավաքականի կազմը.
[b]Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Տիգրան Բարսեղյան, Հակոբ Հակոբյան, Արշակ Կորյան, Ալեքսանդր Կարապետյան:
[/b]
Հիշեցնենք, որ այս խմբի 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: