211652_close_icon
views-count2196 դիտում article-date 09:25 18-11-2020

Մասիս Մայիլյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. Արայիկ Հարությունյանը որոշել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում կադրային փոփոխությունները սկսված են։ Նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը։ Մենք տեղեկացանք, որ առաջին հերթին իր պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ դա կոնկրետ Արայիկ Հարությունյանի որոշումն է լինելու, և Մայիլյանին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառներից մեկը վերջինիս «պերսոնա նոն գրատա» լինելն է Ռուսաստանի Դաշնության համար: Ինչպես հայտնի է, Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ պատճառը նշվել է, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Եվ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվելու: Ի վերջո, Արցախը չի կարող ունենալ արտաքին գործերի մի նախարար, որը որևէ երկրի կողմից անցանկալի է, առավել ևս երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դաշնակից հանդիսացող և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Մասիս Մայիլյանից, սակայն ապարդյուն: Օրեր շարունակ նրան գտնել չի հաջողվում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր