Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Արցախի վերաբերյալ
Տարօրինակ է լսել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մանրամասներն իրենց տեղեկացնելու անհրաժեշտության մասին, մանրամասները հաղորդվել են դիվանագիտական ուղիներով, երեքշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է [url=https://ria.ru/20201117/lavrov-1584981432.html]ria.ru[/url]-ն:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ին և Ֆրանսիային մանրամասների են սպասվում ղարաբաղյան հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ:
«Ինձ համար տարօրինակ էր դա լսել... Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ նման հայտարարությունները կա՛մ արտացոլում են նման հայտարարություններ տարածողների տեղեկացվածության պակասը, կա՛մ պարզապես թյուրիմացությունների արդյունք են»,- ասել է նա լրագրողներին:
Լավրովը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը տեղեկացվել է ամեն ինչի մասին պետքարտուղարի տեղակալի մակարդակով` հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ գտնվում է երկարաժամկետ արտասահմանյան ուղևորության մեջ:
Բացի այդ, Ռուսաստանը հենց սկզբից սերտորեն համագործակցում էր Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում` ԱՄՆ-ի հետ, ասել է նախարարը:
Նրա խոսքով` վերջին տասն օրվա ընթացքում ղարաբաղյան թեման երկու անգամ «առավել մանրամասնորեն» քննարկվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից, և ինքը` Լավրովը, այդ մասին մոտ մեկ ժամ խոսել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: