211652_close_icon
views-count16148 դիտում article-date 11:48 17-11-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են BMW-ն ու VAZ 2106-ը. կա վիրվոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 13։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 24-ամյա Նարեկ Մնացականյանի վարած BMW մակնիշի և 68-ամյա Միրզա Շահբանդարյանի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր