1180 դիտում
10:19 17-11-2020
ԱՄՆ-ն և Ֆրանսիան առաջվա պես հավատարիմ են Մինսկի խմբի ընթացակարգում իրենց դերին. Պետքարտուղարություն
ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ցանկանում են պարզել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստորագրված համաձայնագրի մանրամասներն ու Թուրքիայի դերը դրանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը`մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի հանդիպման մանրամասները, տեղեկանում ենք [url=https://www.state.gov/senior-state-department-officials-briefing-to-traveling-press-2/?fbclid=IwAR1kCn6mqyaNNic8uuIxjarNr4RxlLvc30Q99OCFz2rizeog9YL7dCT6dfk]պետքարտուղարության[/url] կայքից:
«Նրանք մանրամասնորեն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ՝ նրանք կիսել են նույն տեսակետը. Մենք առաջվա պես հավատարիմ ենք Մինսկի խմբի ընթացակարգում մեր դերին, ճանաչում ենք Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք բերել են հրադադարի հաստատման, որը գործնականում պահպանվում է շուրջ մեկ շաբաթ, սակայն կան նաև հարցեր համաձայնագրի վերաբերյալ, որոնք ռուսները պետք է պարզաբանեն, այդ թվում` թուրքերի դերը»,-ասված է պետդեպարտամենտի կայքում:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ ռուսները համանախագահներին Մոսկվա են հրավիրել` հարցը պարզաբանելու, տեղի են ունեցել նաև հեռախոսազրույցներ:
Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանը տեղեկացրել է, որ զրուցել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որը նշել է, որ իրենք քայլեր են ձեռնարկել կանխելու այն, ինչը իրականում իրենից հումանիտար աղետ էր ներկայացնում, սակայն կան հարցեր, որոնք դեռևս պետք է քննարկվեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:
Նմանատիպ նյութեր
4720 դիտում
16:00 26-09-2021
«Աշխարհն առաջվա պես շարունակում է մոտ գտնվել միջուկային զենքով ոչնչացմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Այս բաժնից
1756 դիտում
21:17 26-11-2024
Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում
919 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
823 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ