211652_close_icon
views-count2320 դիտում article-date 22:56 16-11-2020

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյան. Կոչ եմ անում իշխանությանը` րոպե առաջ լծվել երկրում համերաշխության մթնոլորտի ստեղծմանը

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ, բարեկամներ, այս օրերին չկա աշխարհում ապրող մի հայ, որը չի կիսում հայրենիքին բաժին ընկած տառապանքը: Մենք կրել ենք մարդկային, տարածքային, մշակութային անդառնալի կորուստներ: Հազարավոր լուսավոր տղաներ այլևս չեն ապրելու մեր կողքին: Մենք կորցրել ենք մեր լավագույնը, և դա անհերքելի իրողություն է, բայց… Մենք պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների առջև: Ի՞նչ Հայաստան ենք մենք ուզում նրանց ժառանգություն թողնել. պարտվա՞ծ, պառակտվա՞ծ, հուսահա՞տ… Մի՞թե դա են ժառանգել մեզ մեր հզոր նախնիները: Մի՞թե մենք այն ազգն ենք, որ դարերի ընթացքում հազարավոր փորձություններ անցնելուց հետո, այսօր ի վիճակի չի լինելու իր մեջքը շտկել: Իհարկե, ոչ: Ես հրաժարվում եմ հավատալ դրան: Մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք պետք է վերակառուցենք մեր երկիրը: Կոչ եմ անում իշխանությանը` րոպե առաջ լծվել երկրում համերաշխության մթնոլորտի ստեղծմանը: Անզգուշորեն ասված ցանկացած խոսք այս օրերին կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Մենք ուղղակի իրավունք չունենք չհաղթահարելու այս արհավիրքը: Մենք ուղղակի պարտավոր ենք մեր երեխաների համար հզոր պետություն կառուցել :

Նմանատիպ նյութեր