1759 դիտում
22:52 16-11-2020
Պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68 հազար դրամի չափով աջակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:
Գրառման մեջ ասվում է․
«Սիրելի արցախցիներ,
Օրերս հանձնարարել էի կառավարությանը ներկայացնել Արցախի Հանրապետությունից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը։
Այսպիսով, կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:
Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր անձի կտրամադրվի 68 000-ական դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի սեփական անշարժ գույք, ապա կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15 000 դրամի չափով:
[b]Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։[/b]
Աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն [b]նոյեմբերի 23-ից[/b]: Դիմում հնարավոր է լինելու ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով: Առաջիկա օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի աջակցության տրամադրման կարգը և մանրամասները:
Սիրելի արցախցիներ, վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարության հետ անելու է ամեն ինչ՝ ձեր հետագա կյանքի անվտանգությունն ապահովելու, Արցախը ոտքի կանգնեցնելու, վերականգնելու եւ առաջընթացի ու հույսի նոր ուղու վրա դնելու համար։
Սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում»։
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
13:07 22-04-2020
Նպաստառու ընտանիքներին կտրամադրվի աջակցություն՝ նպաստի 50 %-ի չափով. Սոցապ նախարարություն
Այս բաժնից
415 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
619 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
547 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը