211652_close_icon
views-count36587 դիտում article-date 22:37 16-11-2020

ԱԱԾ փոխգնդապետը, հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր

Մանավորապես, ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանի դուստրը՝ Զառա Թաշչյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Ստեղծված իրավիճակից ելնելով, հայրս՝ հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել է իր համար բարդ և կամայական որոշում և 11.11.20թ.-ին ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր։ Պա՛պ ջան, ողջունում եմ քո այս որոշումը, քանզի դու հայրենասեր մարդու մարմնավորում ես։ Հպարտ եմ քեզանով, որ այս դժվար իրավիճակում էլ պետության շահը բարձր դասեցիր մնացած բոլոր շահերից»:

Նմանատիպ նյութեր