Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով. Վիգեն Սարգսյան
«Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում գրել է իմ հորդորով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վ. Սարգսյանը պատասխանել է, որ աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է ու մի շարք թերացումները: