211652_close_icon
views-count3463 դիտում article-date 23:54 14-11-2020

Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։ Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։ Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,-նշում է ծառայությունը։

Նմանատիպ նյութեր