211652_close_icon
views-count15338 դիտում article-date 22:04 13-11-2020

«Ես երկրորդ անգամ իմ հորն եմ կորցնում»․ լեգենդար հրամանատարի պատգամավոր որդին՝ Արցախից տարածքներ հանձնելու մասին. Aravot.am

Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանն [url=https://www.aravot.am/2020/11/13/1151531/?fbclid=IwAR2rFUex3P4q430RDe2ch-EqrO1MzpcesKw5pJtsEWq00qcj0ShJDOin3QQ]Aravot.am[/url]-ի հետ զրույցում խոսելով ՀՀ վարչապետի, ՌԴ -ի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ համաձայնագրի մասին, ըստ որի՝ Արցախից 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք է անցնում Ադրբեջանին, ասաց, որ այն իր համար ավելի շատ ընտանեկան ողբերգություն է։ «Ես երկրորդ անգամ իմ հորն եմ կորցրել, տարիների ընթացքում իմ մեջ կառուցված մատուռն եմ կորցրել, ես ինձ եմ կորցրել․ այստեղ արդեն մանդատ դնելը կամ խմբակցությունից դուրս գալը ճղճիմ հարց է, ինձ համար դա այլևս էական չէ։ Այսօր շատ ավելի կարևոր անելիքներ ունենք բոլորս, ու հիմա ես դրա մասին եմ մտածում»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ Մեխակ Մեխակյանը իրականացրել էր Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտ ձգվող լեռնաշղթայի հերոսական պաշտպանությունը, ազատագրել Մատաղիսն ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ու նահատակվել էր 1994 թվականի մայիսի 1-ին՝ 33 տարեկան հասակում։ Նա չորս երեխաների հայր էր․ ի պատիվ հերոսի՝ Ջաբրայիլն անվանակոչվել է Մեխակավան։ Պատգամավորն ասաց, որ եռակողմ համաձայնագրի մասին լսելուց հետո իր գործընկերոջ՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկով մեկնել է Արցախ՝ տեղում իրենց հետաքրքրող հարցերը պարզելու։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/11/13/1151531/?fbclid=IwAR2rFUex3P4q430RDe2ch-EqrO1MzpcesKw5pJtsEWq00qcj0ShJDOin3QQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր