211652_close_icon
views-count316382 դիտում article-date 19:06 13-11-2020

«Հասար մուրազիդ, զոհվեցիր հանուն Հայրենիքի»․ զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/11/13/1151408/?fbclid=IwAR3NDPtuRjyjDW_MXMmyDxzG8HSKqVV8lZ0DOh1eRWk2Lzu6saS7xNx4XtA]Aravot.am[/url]-ը գրում է. Արցախյան գոյամարտում զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացրեց նրա ընկերուհին՝ Արմինե Զաքարյանը։ Նարեկի զոհվելու մասին լուրը ավելի շուտ էր շրջանառվում, բայց քանի որ չէր հաստատվել, հարազատները հույս ունեին, որ ողջ կլինի։ «Սեպտեմբերի 28-ին եկավ աշխատանքի տեղս՝ ինձ հրաժեշտ տալու, սպասեց՝ մինչեւ գործս վերջացնեմ, հետո գնացինք զինկոմիսարիատ, ասեցին՝ որ հաշվառված է Մարտունի քաղաքում, ուրեմն պիտի գնա էնտեղ։ Իր մեքենայով գնաց ու գնաց․․․»,–մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պատմեց Արմինեն։ Մինչեւ օրս ահով էր նայում զոհվածների ցուցակը, ներքուստ մի քիչ հանգստանում, որ Նարեկի անունը չկար զոհված տղաների անվանացանկի մեջ։ Միայն այսօր ԴՆԹ անալիզի միջոցով պարզվեց, որ Նարեկն է։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/11/13/1151408/?fbclid=IwAR3NDPtuRjyjDW_MXMmyDxzG8HSKqVV8lZ0DOh1eRWk2Lzu6saS7xNx4XtA]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր