Հռոմի պապն օրհնել է Բայդենին
ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Ջո Բայդենը հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-usa-biden-pope/biden-received-congratulations-from-pope-francis-transition-statement-idUSKBN27S2TQ]Reuters[/url]-ը:
Քաղաքական գործիչն ու քահանայապետը զրուցել են հեռախոսով:
Հեռախոսազրույցի ընթացքում Հռոմի պապը օրհնել է Բայդենին, ինչի համար դեմոկրատը շնորհակալություն է հայտնել նրան: Բացի այդ, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն նշել է Հռոմի պապի բարձր դերը աշխարհում «խաղաղության, հաշտության և հումանիզմի հասնելու համընդհանուր գործում»: