2181 դիտում
21:27 12-11-2020
Ոստիկանությունը վերջին օրերին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել
ՀՀ ոստիկանությունը հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին տեղակայված անշարժ պահակետերի միջոցով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ միայն վերջին օրերին հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք՝ ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք։ Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։
«Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, ընդհանուր մի քանի տասնյակ տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք և այլն։ Ոստիկանությունը շարունակելու է այս ուղղությամբ նույն հետևողականությամբ շուրջօրյա միջոցառումները։
Հորդորում ենք Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
[color=#EF2929]Ծանուցում․[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6962 դիտում
18:55 27-02-2018
Ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2528 դիտում
20:48 10-06-2019
Ախուրյանի ոստիկանները Գյումրիում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2920 դիտում
23:08 11-10-2019
Հրազդանի ոստիկանները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
949 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
886 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի