26559 դիտում
15:54 12-11-2020
Ձերբակալվել են վարչապետի ծառայողական առանձնատնից գողություն կատարած 3 անձ. ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ վարորդական իրավունքի վկայական և զինվորական գրքույկ:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայությունից:
Դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են վերոնշյալ բացահայտ հափշտակությունները: Տվյալ անձինք 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազգային անվտանգության մարմինների կողմից բերման են ենթարկվել, որոնցից երկուսի անձնական խուզարկությամբ նշված իրերը հայտնաբերվել են, իսկ մեկի կողմից հափշտակված իրերը մինչ այդ հայտնաբերվել էին նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում:
Հիշյալ երեք անձինք ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են և խոստովանել իրենց կատարած հանցանքները:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2668 դիտում
23:56 24-03-2019
Առանձնատնից գողություններ կատարած անձինք անչափահասներ էին
1057 դիտում
22:54 25-11-2020
Մարաշի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն. մեկ անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
478 դիտում
17:28 18-05-2024
Սա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին
478 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից