503 դիտում
12:42 12-11-2020
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 10 անձ. ՀՔԾ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում [b]ձերբակալվել են[/b].
[b]Գագիկ Ծառուկյանը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Գառնիկ Իսաղուլյանը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Սուրեն Սուրենյանցը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Գեղամ Մանուկյանը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Դավիթ Համբարձումյանը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Արա Սահակյանը`[/b] ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Արթուր Վանեցյանը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Էդուարդ Շարմազանովը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Արթուր Ղազինյանը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
[b]Իշխան Սաղաթելյանը[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
[b]
Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ[/b]` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
622 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
931 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան