211652_close_icon
views-count80857 դիտում article-date 11:17 12-11-2020

Քարվաճառում ասում են՝ փաստաթուղթ ստորագրողը տեղյա՞կ է, որ ունեցվածք հանելու խնդիր ունենք. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. Նա, մասնավորապես, նշել է. Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես։ Ասեմ քեզ, որ երեկ այնտեղ եմ եղել։ Շատ մարդկանց հետ հանդիպել՝ գործարարներից ուղղակի գյուղատնտեսությամբ զբաղվողների։ Չասեմ, թե քեզ, քո մասին ինչեր են խոսում, ինչ քֆուրներով։ Բայց այս աղետին զուգահեռ ինձ մի հարցադրում էին անում։ Ասում էին՝ փաստաթուղթ ստորագրողը, որ այդ ժամետներն է դրել՝ տեղյակ է՞, որ ունեցվածք հանելու խնդիր ունենք, տեղյակ է, որ եթե նույնիսկ դուրս գանք, ապա իր հետ ինչ ենք անելու, մի մասը առհասարակ ցանկություն չունի և դուրս չի գալու։ Մի մասը, ովքեր դուրս են գալու ամսի 15-ին՝ դիրքերում են. ուզենան էլ չեն կարող ունեցվածք փրկել։ Ի դեպ, եթե տվածդ տարածքներից մարդկանց մի մասը դուրս գա ու հետո իրենց մազից պակասի... ՀԳ. Երեկ նաև Դադիվանքում եղա, մարդաշատ էր, մարդիկ հուզված էին, միգուցե իսկզբանե եկել էին հրաժեշտ տալու մեր Սրբավայրին, բայց իրականում մարդիկ իրենց պարտված չէին համարում, նրանց մեջ ավելի շատ պայքարի, քան հանձնվելու կամք տեսա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նիկոլ, ստորագրածդ փաստաթղթով Քարվաճառը նոյեմբերի 15-ին հանձնում ես։ Ասեմ քեզ, որ երեկ այնտեղ եմ եղել։ Շատ մարդկանց հետ...

Опубликовано Tigran Abrahamyan Среда, 11 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր