211652_close_icon
views-count8515 դիտում article-date 23:05 11-11-2020

«Ուզում եմ վստահեցնել ձեզ՝ Արցախը մնալու է հայկական». ԱՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն Հայաստանում գտնվող արցախցիներին հորդորեց չմասնակցել քաղաքական ընդվզումներին և քաղաքական գործընթացներին։ Արայիկ Հարությունյանն հորդորեց արցախցիներին վերադառնալ հայրենիք, հորդորեց Արցախից իրենց գույքը չտեղափոխել Երեւան, քանի որ հետո հետ են տանելու։ ԱՀ նախագահը խոստացավ՝ բոլոր արցախցիների խնդիրները լուծելու են, առաջիկա օրերին էլ ենթակառուցվածքներն են կարգավորելու․«Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ձեր կողքին, ամեն ինչ արել են ձեզ համար, զրկանքներ կրել, գործ չունենաք այդ քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, բոլորիդ խնդիրները լուծելու ենք։ Կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ։ Մեր բոլոր ռեսուրսներն ուղղելու ենք, որպեսզի սոցիալական խնդիրները լուծենք։ Վերադարձեք ձեր բնակավայրեր։ Հադրութցիներն ասում են՝ բա մենք ինչ անենք, իհարկե առաջինը պետք է պաշտպանեինք Հադրութը։ Չկարողացանք»։ Պարոն Հարությունյանը նաեւ պատմեց, որ Հադրութից 1500 հոգի փախչել են ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտից։ «Այսօր խոստանում եմ՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի սոցիալական խնդիր չլինի, կենցաղային հարցերը լուծելու ենք։ Բնակարաններով ապահովելու՝ ժամանակավոր, հետո՝ արմատական։ Չունենք վերջնական որոշում՝ ինչ ենք անելու։ Երաշխավորում եմ՝ ճանապարհները լինելու են անվտանգ։ Մի՛ տեղափոխեք ձեր ունեցվածքը Հայաստան, հետո հետ էք բերելու կամավոր։ Համոզված եղեք, Արցախում ավելի լավ եք ապրելու, քան ուրիշ տեղ, ոչ մի ուրիշ տեղ մեզ չեն սպասում։ Դիմեք օպերատիվ շտաբին, կօգնեն։ Պետք չէ տրվել սադրանքներին, դա երկիրը վերջնական կործանելու սադրանք է, պետք է միասնական լինենք եւ պայքարենք արտաքին թշնամու դեմ, որը շարունակում է քայքայել մեր միասնականությունը, երկիրը։ Ուզում եմ վստահեցնել ձեզ՝ Արցախը մնալու է հայկական»,-ասաց պարոն Հարությունյանը։ ԱՀ նախագահն ասաց, որ առայժմ պատրաստ չէ քաղաքական՝ սահմաններ, կարգավիճակ, տարածքներ եւ այլ շատ հարցերի պատասխանել, բայց առաջիկայում դրան էլ կանդրադառնա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր