12939 դիտում
22:30 03-11-2020
Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին, իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր ուշագրավ [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/03/1169599/]հայտարարություն[/url] է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի:
Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:
Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:
Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:
Հ.Գ.
Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ...
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 3 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
8935 դիտում
23:05 11-11-2020
«Ուզում եմ վստահեցնել ձեզ՝ Արցախը մնալու է հայկական». ԱՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1249 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
766 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
898 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ