211652_close_icon
views-count9657 դիտում article-date 21:29 11-11-2020

Որդուս խորհուրդ եմ տվել հետ վերադարձի հրաման ստանալու դեպքում դառնալ դասալիք եւ մարտնչել. Դավիթ Բալայան

Որդուս խորհուրդ եմ տվել հետ վերադարձի հրաման ստանալու դեպքում դառնալ դասալիք եւ մարտնչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի եղբայրը՝ դատավոր Դավիթ Բալայանը։ «Իմ որդին ծառայում է Արցախում, եւ թվում է թե, որպես ծնող պետք է ուրախանամ, որ համաձայնագրի կնքմամբ նա իր ծառայությունը կշարունակի ՀՀ-ում, սակայն նրան խորհուրդ եմ տվել հետ վերադարձի հրաման ստանալու դեպքում դառնալ դասալիք եւ մարտնչել»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր