211652_close_icon
views-count412 դիտում article-date 19:56 11-11-2020

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը: Նշվել է, որ այն լուրջ անհանգստություն է առաջ բերել մեր ժողովրդի մեջ: Այս համատեքստում կարևորվել է կայունության պահպանումը երկրում:

Նմանատիպ նյութեր