6336 դիտում
15:46 11-11-2020
Հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը. Տիգրան Աբարահամյան
Մեկ է՝ ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Մեկ է՝ ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը։
Նայում ես՝ մարդը ասում է ամեն ինչ վատ սցենարով է գնացել, ցավոտ, ծանր որոշում եմ կայացրել և այլն, մարդիկ մտնում սրտիկում, լայքում են։
Նույնը վերաբերվում է հիմնավորումներին։ Ինչ էլ հիմնավորես, փաստաթղթում չկա մի կետ, որտեղ մեր համար վտանգավոր դրույթ, ձևակերպում չկա։
Բայց պարզվում է, որ լիքը մարդ ծափ է տալիս, հավանության արժանացնում՝ ավտոմատ մտնում իր փայ պատասխանատվության տակ՝ չգիտեմ, չգիտակցելով, չհասկանալով։
Լավ, ո՞նց կարա սենց լինի։ Ո՞նց մարդկության բերենք սթափության դաշտ, ո՞նց։ Ախր, սրա հետևանքները այսօր, վաղը, մի տարի հետո չի ավարտվելու, հասկացեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6499 դիտում
22:33 07-11-2020
Տիգրան Աբրահամյան. Մեր հանրության մի մեծ հատված առկա իրողություններին չի տիրապետում
Այս բաժնից
538 դիտում
16:21 18-05-2024
Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
325 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը