2575 դիտում
19:37 18-05-2016
Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետողը չի գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը. ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/18/82750/]տեղի ունեցած միջադեպի առթիվ [/url]ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ եզրակացության համաձայն՝ Հ.Մուրադյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ և ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։
Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Փորձագետների գնահատմամբ՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրադյանին հարկ է ճանաչել անմեղսունակ, ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում։
2016թ. մայիսի 13-ին որոշում է կայացվել՝ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին, նույն օրը որոշում է կայացվել՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու մասին, որը հաստատվել է դատարանի կողմից և մեղադրյալ Մուրադյանը տեղափոխվել է «Նուբարաշեն հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի հատուկ հսկողության բաժանմունք։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
28238 դիտում
23:15 15-04-2016
Հարձակում Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա. ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ նռնակ են նետել. Tert.am
3268 դիտում
10:04 18-05-2016
Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրգործը կարճվել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
523 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
649 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր