432 դիտում
16:42 11-11-2020
ՊՆ-ում քննարկվել են ԼՂ-ում խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խաղաղապահ զորախմբի արագ կազմավորման և առաքելության ձևավորման համար, պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել առաքելության ընթացքում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղապահ ստորաբաժանման կողմից առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
643 դիտում
23:14 09-05-2024
Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
1156 դիտում
22:41 09-05-2024
Բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. ՀՀ ոստիկանապետ. factor.am