Թեեւ ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկում 17 կուսակցությունների հրավիրեծ հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում հայտնի գործիչներին, սակայն այս պահին հրապարակը լիքն է, հայտնում է News.am-ը։
Հավաքվածները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»:ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանն ասաց. «Ամբողջ պատերազմի ընթացքում ժողովուրդը միասնական էր, քաղաքական ուժերը միասնական էին, իսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր մեղավորներ էր փնտրում: Այսօր էլ մեղավոր է փնտրում: Այսօր արդեն կարողացել է իր ամառանոց գալ, 2-3 օր է, որեւէ մեկը չգիտեր, թե որտեղ է: Նա 2,5 տարի փնտրում էր մեղավորներ, որպեսզի պարզ չդառնա, որ կա մեկ մեղավոր, եւ այդ մեղավորը ինքն է եւ իր իշխող խմբակը: Ուստի նա պետք է հեռանա»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն էլ ասաց. «Այսօր փախնելու է Նիկոլը: Այսօր մենք պիտի կանգնենք, որ վաղը չամաչենք մեր երեխաների առջեւ: Այսօր ով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, կամ անասուն է, կամ անասուն, դավաճան»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ազատության հրապարակը լիքն է. վանկարկում են «Նիկոլ դավաճան». News.am
2020.11.11 13:55


Twitter
Вконтакте
Одноклассники
