211652_close_icon
views-count29712 դիտում article-date 13:05 11-11-2020

Օնիկ Գասպարյան․ «Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից»․ «Հայկական ժամանակ»

«[url=https://www.armtimes.com/hy/article/200673?fbclid=IwAR2tyfZp6tLWfRSXBkOsfNa_gJEoLn9hzwb51tLhlwxbu4c3C6JgEQvk_YI]Հայկական ժամանակ[/url]» – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունը ստորագրել է եւ այդ որոշումը կայացրել է նաեւ իմ առաջարկությամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: «Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել եւ հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասաց գեներալ-գնդապետը:

Նմանատիպ նյութեր