211652_close_icon
views-count29360 դիտում article-date 22:51 07-11-2020

Դու չվախեցար թշնամուն ընդառաջ գնալ հպարտ ու վեհ կեցվածքով, որովհետև հերոսի տեսակն այդպիսին է

Երևի թե երբեք էլ չհաշտվենք չլինելուդ հետ իմ թանկ ու թագավոր զինվոր, որովհետև դու լույս էիր մեր մեջ, որ միշտ վառ պետք է մնար: Դու մեր ամենաբարին, ամենահոգատարը, ամենահամեստը, ամենաժպտերեսն ու էլի ամենա ամենան ես: Ու ինչքան էլ խոսենք մեկ է չենք գտնելու մխիթարանքի մի խոսք որը կփարատի ու կհանգստացնի, որովհետև սա ցավ է որը չի մոռացվելու ու վերք է որը երբեք չի բուժվելու: Մինչև վերջին վարկյանը աղոթեցինք հույսով լցված ու հրաշքի սպասումով, բայց Աստված հարկ չհամարեց, որ ապրես մի աշխարհում որտեղ նենգ, չար ու բռնակալ են հոգիները ու քեզ տարավ իր մոտ որպես հրեշտակի, որովհետև երկրի վրա բարությունն ու պարզությունը տեղ չունեն այլևս, վստահ եմ արդեն երկնքից ես ուժ տալու ու պաշտպանելու մեզ: Փոքրուց փրկել ես մեզ բոլոր տեսակի փորձանքներից հա դու մեր փրկիչն էիր, իսկ այս անգամ նույնիսկ կյանքդ չխնայեցիր, որ մենք ապահով լինենք ու ինչքան էլ կյանքը շարունակվի մեկ է լիարժեք չի լինելու, որովհետև ամեն անգամ հիշելու ենք ձեզ` հերոսներիդ`ձեր չապրած կյանքը, անկատար մնացած երազանքներդ ու դատարկություն ենք զգալու, իսկ այդ բացը ոչինչ ու ոչ ոք չի կարող լրացնել: Ժամանակը կսովորեցնի ապրել բայց և չմոռանալ , թե ում շնորհիվ ենք այսուհետ գոյություն պահպանելու: Դու չվախեցար թշնամուն ընդառաջ գնալ հպարտ ու վեհ կեցվածքով, որովհետև հերոսի տեսակն այդպիսին է ու ինչպես դու էիր ասում <<ես վախեցող ու փախնող տղա չեմ>> ու այդպես էլ եղավ չվախեցար ու հերոսացար բոլորիս համար: Կյանք տվեցիր հանուն բազում կյանքերի Արթս , բայց ախր պետք է իմանայր որ մեզ հենց դու էիր պետք, որ ամեն օր վայելեինք ժպիտդ ու ջերմությունդ ինչն այդքան շատ ենք սիրում: Քո անասելի սիրուն պատկերը դաջված է մեր սրտերում, իսկ ժպիտդ ամենաշատն ենք կարոտելու Արթուրս: Միշտ սպասելու եմ, որ բացես մեր տան դուռը ու լույսով լցնես. միշտ եմ սպասելու միիիիշտ: Հպարտ եմ որ քո նման հերոս եղբայր ունեմ Արթուրս քո ու մեր բոլոր հերոսների սխրանքը դարերով է հիշվելու, ձեր գործերի շարունակողը բոլորս ենք լինելու, իսկ կարոտը հոգիներ է մաշելու:

Նմանատիպ նյութեր