Մարտեր՝ հանուն Շուշիի. ANNA News-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից
ANNA News Military յութուբյան ալիքը բացառիկ տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից՝ անդրադառնալով Շուշի քաղաքի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին:
«Շուշիի մոտ լուրջ մարտեր են ընթանում. իրավճակն այնտեղ բարդ է, սակայն պետք է նշել, որ ԼՂ ՊԲ-ն մարտի դաշտ է բերել զրահատեխնիկա, ինչը նշանակում է, որ երկինքը հուսալի փակված է»,-նշված է տեսանյութին կից տեքստում:
Աղբյուրը նկատում է, որ ԼՂ ՊԲ զրահատեխնիկան առաջ է շարժվում ՝ աշխատելով թշնամու ուղղությամբ:
«Նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունը սահուն վերանում է: Առաջնագծում գտնվող զինվորների մարտական ոգին ավելի է բարձրացել, հիմա կարելի է շունչ քաշել ու ծրագրել ապագա գործողությունները. սա են ասում ռազմաճակատում գտնվող մեր ծանոթները»,-հավելել է աղբյուրը: