Թուրքերը պիտի հասկանան, որ Էրդողանի ստեղծած ռեժիմն է այնպես արել, որ անհնարին դառնա ԵՄ-ին անդամակցելը. Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գտնում է, որ Թուրքիան օր-օրի մեծ-մեծ քայլերով հեռանում է Եվրամիությունից՝ ձգտելով դրա պատասխանատվությունը ամեն գնով գցել ԵՄ-ի վրա։
«Եվ արժի՞, արդյոք, արդեն վերջ դնել Թուրքիայի հետ բանակցություններին։ Իրականում դա տեսական հարց է»,-ասել է Յունկերը ԵՄ-ի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
«Ես դրանում կասկածում եմ հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով սպասում է բանակցություններին վերջ դնելուն, որպեսզի դրանում հրապարակավ մեղադրի հենց Բրյուսելին»,-ընդգծել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ կառույցը պետք է այնպես դրսևորի իրեն, որպեսզի թուրքերը հասկանան, որ նրանք Էրդողանի ստեղծած ռեժիմն է այնպես արել, որպեսզի անհնարին դառնա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը։